ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ
Գորիսի պետական համալսարանն այսօր հյուրընկալեց ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանին և ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, փրկարար ծառայության կապիտան Գեղամ Մուսախանյանին:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածաշրջանում, որտեղ կարող են առաջանալ արտակարգ իրավիճակներ և տարաբնույթ աղետներ, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ, ուստի խաղաղ պայմաններում բնակչության պատրաստվածությունն ու իրազեկումը կենսական նշանակություն ունեն:
Աշխատակիցները խոսեցին արտակարգ իրավիճակների ժամանակ առաջնային գործողությունները ճիշտ պատկերացնելու և իրականացնելու անհրաժեշտության մասին, ներկայացրին ջրհեղեղների, երկրաշարժերի, հրդեհների ժամանակ անվտանգ վարքագծի կանոնները, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հիմնական քայլերը, տարհանման ընթացակարգերը:
Հանդիպման ավարտին ընդգծվեց իրազեկման աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը և համալսարան-փրկարար ծառայություն կապի ամրապնդման կարևորությունը:












