«ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ 2022» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ և ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ
Ռուսաստանի Դաշնության «Նոր գիտություն» գիտական գործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է կրթական համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական մակարդակների ուսանողներին մասնակցելու «Տարվա ուսանող 2022» միջազգային կրթական և հետազոտական ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին։ Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական գործունեության և գիտատեխնիկական աշխատանքների մեջ, ընդհանրացնել և տարածել գիտության երիտասարդական ձեռքբերումները։
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ուսանողների, հայցորդների ու երիտասարդ գիտաշխատողների գիտական և ուսումնական հոդվածները՝ 5-ից 12 էջ ծավալով: Մրցութային մեկ աշխատանքի հեղինակ կարող են լինել մի քանի անձ։ Հոդվածներն ընդունվում են ռուսերենով և անգլերենով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը (ներառյալ):
Մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://sciencen.org/novaja-nauka-konkursy/student-2022/ հղմամբ։
ԳՊՀ ԱԿՀ բաժին