«ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ 2023». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ
Ռուսաստանի Դաշնության «New science» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է կրթական համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական մակարդակների ուսանողներին մասնակցելու «Տարվա ուսանող 2023» միջազգային կրթական և հետազոտական ամենամյա մրցույթի առաջին փուլին:
Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական գործունեության և գիտատեխնիկական աշխատանքների մեջ, ընդհանրացնել և տարածել գիտության երիտասարդական ձեռքբերումները։
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ուսանողների, հայցորդների ու երիտասարդ գիտաշխատողների գիտական և ուսումնական հոդվածները՝ 5-ից 12 էջ ծավալով: Մրցութային մեկ աշխատանքի հեղինակ կարող են լինել մի քանի հոգի։ Հոդվածներն ընդունվում են ռուսերենով և անգլերենով մինչև 2023 թվականի մայիսի 15-ը (ներառյալ):
Մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ կից տեղեկատվական նամակում.