ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԿՐԹԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

«Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում կիրականացվի վերապատրաստում՝ «Փափուկ հմտությունների մեթոդաբանություն․ կրթական տվյալների մշակում» թեմայով:
Կարողությունների զարգացմանը միտված առցանց վերապատրաստում 1
«Փափուկ հմտությունների մեթոդաբանություն․ կրթական տվյալների մշակում»
Գրանցվելու հղումը` https://forms.gle/drp6gey3QaxuQykx9
Սկիզբ՝ 13 մայիսի, 2024 թ․
Տևողություն՝ 3 շաբաթից ավելի
Գործընկեր համալսարան՝ Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա
Աշխատանքային լեզու՝ անգլերեն (B1-B2 մակարդակ)
Վայր՝ MOODLE թվային հարթակ + ZOOM
Գրանցման վերջնաժամկետ՝ 10 մայիս, 2024թ․
Ձևաչափ՝ Ինքնընթաց ուսուցում
1. Վերապատրաստման նպատակը․
Ծանոթացնել մասնակիցներին կրթական տվյալների մշակման շրջանակին (EDM) և դրա կիրառմանը փափուկ հմտությունների ուսուցման գործընթացում:
Զարգացնել դասընթացի բովանդակությունը և ստացված տվյալները վերլուծելու կարողությունը:
Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ արդյունավետորեն գնահատելու ուսանողների հաղորդակցման կարողությունները։
• Ծրագրի ընդհանուր բնութագիր․
• Ներածություն,
• Սոցիալական ցանցերի վերլուծություն,
• Moodle վերլուծությունների տարածք:
• Ուսումնառության նյութեր․
• Ընթերցելու նյութեր և տեսանյութեր կրթական տվյալների մշակման մեթոդաբանության վերաբերյալ:
Վերապատրաստման օրակարգ․
• Ասինխրոն առցանց դասընթաց MOODLE հարթակի վրա, որը դասախոսները և ուսանողները կարող են յուրացնել 13.05-02.06.2024թ ժամանակահատվածում,
• Հարցուպատասխան, Zoom հանդիպում՝ 30.05 14.00-15.00 EEST (Արևելյան Եվրոպայի ամառային ժամանակ)։
• Ինտերակտիվ հանձնարարություններ․
• Համագործակցային մթնոլորտ, որը նպաստում է կրթական տվյալների ստեղծման գործընթացին,
• Հարցուպատասխան, քննարկում կրթական տվյալների մշակման հավելվածի վրա,
• Գործնական վարժություններ՝ միտված EDM գործիքների միջոցով կրթական տվյալների վերլուծության գործընթացի բարելավմանը։
• Գնահատման մեթոդներ․
• Ստուգված/ չստուգված,
• Վիկտորինաներ և առաջադրանքներ՝ գնահատելու մասնակիցների փափուկ հմտությունների մեթոդաբանության ըմբռնումը և կրթական համատեքստում կրթական տվյալներ մշակելու նրանց կարողությունը:
• Հետադարձ կապի մեխանիզմներ․
• Հետադարձ կապի հարցումների և/կամ գնահատման ձևաթղթեր՝ հավաքելու մասնակիցների կարծիքները դասընթացի բովանդակության և ձևաչափի վերաբերյալ:
• Աջակցող ռեսուրսներ․
• Լրացուցիչ ռեսուրսներ կրթական տվյալների մշակման և դրա առնչությունը փափուկ հմտությունների կրթության համար: