«ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ». ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանը 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ը կազմակերպում է  «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների գիտնականները, մասնագետները, ասպիրանտներն ու հայցորդները:

Գիտաժողովի ոլորտներն են՝

  • պատմություն, մշակութաբանություն,
  • բանասիրություն
  • հնագիտություն, ազգագրություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • բնական գիտություններ,
  • իրավագիտություն,
  • փիլիսոփայություն,
  • քաղաքագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • սոցիոլոգիա,
  • հոգեբանություն և այլն:

 
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գիտաժողովը կանցկացվի համակցված ձևաչափով (առկա և հեռավար մասնակցությամբ):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է conferencegsu55@gmail.com էլ.հասցեին ուղարկել`

  1. Մասնակցության հայտը (ձևը կցվում է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը,
  2. Զեկուցման հիմնադրույթները` մինչև ս.թ հոկտեմբերի 5-ը: (Զեկուցման հիմնադրույթները պետք է արտահայտեն հե­տա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը, թեմայի արդիականությունը, մեթոդաբանությունը, գիտական նորույթը: Տեքստը ներկայացնել word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն, ռուսերեն կամ անգլե­րեն լեզուներով, առավելագույնը 300 բառ: Ձևա­վորել նշված հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, գիտական աստիճան, կոչում/առկայության դեպքում/, զեկուցման վեր­­նա­գիր, հիմնաբառեր (մինչև 10):
  3. Գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (գիտական աստիճան չունեցողների համար):

Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ը։

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 2022 թ. նոյեմբերի 30:

  • Գիտաժողովից հետո գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն առանձին ժողովածուով:
  • Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
  • Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տ. գ. թ., դոցենտ Տիգրան Վանդունց:

Տեղեկությունների համար դիմել գիտաժողովի աշխատանքների համակարգող, Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանին (e-mail: tmarutyan@mail.ru, հեռ.՝ 093-003-103, 091-553-103):

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Գիտաժողովի-տեղեկատվական-նամակ

Գիտաժողովի-մասնակցության-հայտ-ԳՊՀ-55

Facebook Comments