ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Սիրելի՛ դասախոսներ, ուսուցիչներ,
Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, կազմակերպում է «Ինտեգրալը և նրա կիրառությունները» թեմայով մեթոդական սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն ինտեգրալ հաշվի հիմնական գաղափարներն ու բանաձևերը, ինչպես նաև կիրառությունները ֆիզիկայում և գիտության այլ բնագավառներում:
Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագրքերում ընդգրկված է «Ինտեգրալ» թեման և այդ թեմայից հարցեր են ներառված նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերում, սեմինարին մաթեմատիկայի ուսուցիչների մասնակցությունը կնպաստի ինչպես ավագ դպրոցում մաթեմատիկական կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցիչների կամավոր ատեստավորման պատրաստվածության բարձրացմանը:
Սեմինարի բանախոսն է ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Յուրա Սաֆարյանը: