ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը փետրվարի 18-ին` ժամը 13:30-ին, կազմակերպում է «Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը կրթական համակարգ վրա» թեմայով գիտական սեմինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի այս պահին գործող արհեստական բանականություններին, որոնց ընձեռնած հնարավորությունները դեռևս լիովին բացահայտված չեն և շատ մեծ արագությամբ փոխում են մարդկային պատկերացումները, կենցաղը և հնարավորությունները: Սեմինարի ընթացքում փորձ կարվի միմյանց հետ ուրվագծել այդ ազդեցությունների ուղղությունները, կքննարկվեն կրթական համակարգում դրանց կիրառությունների հնարավորությունները, ինչպես նաև՝ ռիսկերը:
Սեմինարի բանախոսն է Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Ա.Խոջաբաղյանը:
Հ.Գ. Սեմինարն հիմնականում նախատեսված է դասախոսների և ուսուցիչների համար: