ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունիսի 3-ին և 4-ին Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտամեթոդական սեմինար-քննարկում՝ «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով: Սեմինարների ընթացքում բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության  հետ կապված փոփոխությունները, դասախոսություններ նոր ընդգրկված թեմաներով, կատարեցին գործնական առաջադրանքներ և ծավալեցին ակտիվ քննարկումներ:

Սեմինար-քննարկումներին մասնակցեցին մաթեմատիկայի 24 ուսուցիչ, ավագ դպրոցի աշակերտներ ու մաթեմատիկայով հետաքրքրվող անձինք:

Սեմինար-քննարկումները վարեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարազդատ Վարդազարյանը և ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժ/պ., ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը:

Երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Facebook Comments