ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԻՆՏԵԳՐԱԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտամեթոդական սեմինար-քննարկում՝ «Ինտեգրալը և նրա կիրառությունները» թեմայով:
Սեմինարի բանախոսն էր ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Յու.Ս. Սաֆարյանը, ով ներկայացրեց ինտեգրալ հաշվի հիմնական գաղափարներն ու բանաձևերը, ինչպես նաև կիրառությունները ֆիզիկայում և գիտության այլ բնագավառներում: Կատարեցին գործնական առաջադրանքներ, ծավալեցին ակտիվ քննարկումներ:
Սեմինար-քննարկմանը մասնակցեցին մաթեմատիկայի դասախոսներ, ուսուցիչներ:
Facebook Comments