ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ» ԹԵՄԱՅՈՎ
Այսօր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտամեթոդական սեմինար-քննարկում՝ «Արհեստական բանականությունը. նրա ազդեցությունը կրթական համակարգի և մեր կյանքի վրա» թեմայով:
Սեմինարի ընթացքում բանախոսը անդրադարձավ այս պահին գործող արհեստական բանականություններին, որոնց ընձեռած հնարավորությունները դեռևս լիովին բացահայտված չեն և շատ մեծ արագությամբ փոխում են մարդկային պատկերացումները, կենցաղը և հնարավորությունները:
Բանախոսը կարևոր համարեց հասկանալ արհեստական բանականության հիմնարար սկզբունքներն ու առանձնահատկությունները և ցույց տվեց, որ կրթության ոլորտում արհեստական բանականությունը տրամադրում է անհատականացված ուսուցման փորձառություններ և աջակցում է դասախոսներին ուսանողների անհատական կարիքները բավարարելու հարցում:
Սեմինար-քննարկմանը մասնակցեցին ԳՊՀ դասախոսները:
Սեմինարի բանախոսն էր ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արթուր Խոջաբաղյանը: