ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՊՀ ԵՐևԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Մարտի 21-ին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավանդական «Պոեզիայի երեկո»՝ նվիրված Պոեզիայի համաշխարհային օրվան:
Այս գեղեցիկ միջոցառումը համախմբել էր հայաստանյան տարբեր բուհերի տաղանդավոր ուսանողներին, որոնք ընթերցել են իրենց հեղինակային ստեղծագործությունները և ներկայացրել հայ, ռուս ու արտասահմանյան գրողների ստեղծագործական գոհարները։ ԳՊՀ-ից միջոցառմանը մասնակցել է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ալլա Բակունցը:
Երեկոն հագեցած էր ոչ միայն պոեզիայով, այլև երաժշտական ու թատերական կատարումներով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել վայելելու դասական և ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ, իսկ երեկոյի եզրափակիչ ակորդը դարձել է «Պատժելի նախաձեռնություն» ուսանողական թատերական պիեսի պրեմիերան: