ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ 780-Ա/2 հրաման, 18.05.2021 թ.) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար:
Վերապատրաստումներն իրականացվում են դասվարների և հետևյալ առարկաները դասավանդող ուսուցիչների համար՝
-Հայոց լեզու և գրականություն
-Մաթեմատիկա (Հանրահաշիվ, Երկրաչափություն, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր),
-Քիմիա,
-Կենսաբանություն,
-Պատմություն,
-Ինֆորմատիկա,
-Երաժշտություն,
-Կերպարվեստ,
-Բնագիտություն,
-Ես և շրջակա աշխարհը,
-Աշխարհագրություն,
-Հայրենագիտություն,
-Հասարակագիտություն,
-Հայոց եկեղեցու պատմություն:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Գորիսի պետական համալսարանում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան)  առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ համաձայն «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ  1162-Ա/2 հրամանով սահմանված պահանջների՝ 110 ժամ (11 կրեդիտ) ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության իրավական, տեղեկատվական – հաղորդակցական – տեխնոլոգիական, մանկավարժական, հոգեբանական, առարկայական գիտելիքներ, ուսուցման մեթոդաբանության, գործնական և հետազոտական կարողությունների վերաձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչներ:
Դասընթացները վարում են Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պրոֆիլային կազմակերպություններից հրավիրված փորձառու մասնագետները, ովքեր, որպես կանոն, ունեն դասավանդվող մոդուլին համապատասխան բազային կրթության առնվազն մագիստրոսի որակավորման աստիճան և գիտամանկավարժական գործունեություն կամ կրթության կառավարում իրականացնելու և մանկավարժական (նաև ղեկավար) կադրերի պատրաստման (վերապատրաստման) ոլորտներում փորձ:

  • Դասընթացների տևողությունը՝ 6 շաբաթ
  • Մեկնարկը՝ վերապատրաստման սկիզբը նախատեսվում է`1/ հունիս, 2/օգոստոսսեպտեմբեր, 3/ հոկտեմբերնոյեմբեր (վերապատրաստվող ուսուցիչը կունենա տարբերակներից մեկն ընտրելու հնարավորություն)
  • Շաբաթական ծանրաբեռնվածությունը՝ 4-օրյա
  • Օրական ծանրաբեռնվածությունը՝ 4-6 ժամ:

Վերապատրաստումներին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես դպրոցները՝ կոլեկտիվ հայտագրման համար, այնպես էլ ուսուցիչներն անհատապես: Հայտերը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով․
Գրանցման կոլեկտիվ հայտադիմում
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScHa822eLgom7nhTtQ2WP-h56LtDpA5HmvhbjFY1QgfSC5LGQ/viewform?fbclid=IwAR1JU3eDqKaux9aGbw4sXEkTBqk5Twz5Jr1feL3_zm7pf3bjrH9TyhEqIbE
Գրանցման անհատական հայտադիմում
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdoLUnnxVRp4lUozbeFHu7whJmOVhAJG_5y8m-KwlpJWKOug/viewform?fbclid=IwAR26Z0Vp1RQTrUvgRU16Ta5wAnu7PxlQnqsn88RvyNNP7A0qmq-Fq3Ngk9k
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝  077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)
Կայք՝ www.gorsu.am
Email` dinuntsas@gmail.com
Fb` https://www.facebook.com/TrainingCoursesGSU
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ):

Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։
ՈՒսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակցության հայտ

Facebook Comments