«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Սիրելի՛ ուսանողներ
ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատան համագործակցության շրջանակում ս.թ. սեպտեմբերի 24-ին` ժամը 13։00-ին, ԳՊՀ նիստերի սրահում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները ընդհանուր տեղեկություներ կտան ծրագրի մասին, կխոսեն ծրագրին դիմելու պահանջների և ժամկետների, անհրաժեշտ փաստաթղթերի և մասնակիցների ընտրության կարգի մասին, ինչպես նաև կպատասխանեն ձեզ հուզող հարցերին:
Տեղեկացնենք, որ կրթաթոշակը տրամադրվում է ինչպես կրթության, այնպես էլ կեցության ծախսերը հոգալու համար։ Ծրագրի մյուս պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
http://www.chevening.org/armenia/: