ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
- Պատմություն
- Գրականագիտություն
- Լեզվաբանություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն
- Փիլիսոփայություն
- Ազգագրություն
- Իրավագիտություն
- Կենսաբանություն
- Քիմիա
- Ֆիզիկա
- Աշխարհագրություն
- Մաթեմատիկա
- Կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Տնտեսագիտություն
- Ճարտարագիտություն
- Տուրիզմի կառավարում
Գիտաժողովը նախատեսում է առկա և հեռավար/հեռակա մասնակցության ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը ներկայացնել դիմում-հայտը, իսկ զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը՝ մինչև ապրիլի 25-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sssgorsu@gmail.com:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Այն զեկուցումները, որոնք գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանին (հեռ. ՝ 094 -63-89-33):
Կից ներկայացվում են գիտաժողովի մասնակցության հայտը, երաշխավորագրի ձևաչափը և հոդվածների ներկայացման կարգը:
Ուսանողական գիտաժողովի տեղեկատվական թերթիկ