ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԲՄ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ

Հունիսի 21-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական առաջին նստաշրջանը՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին: Գիտական նստաշրջանին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Դինունցը: Նա իր խոսքում նշեց, որ ԳՊՀ հիմնադրման 50-ամյակին նվիրված ֆակուլետետային անդրանիկ գիտական նստաշրջանը նոր էջ է բացում ֆակուլտետի պատմության մեջ և կարող է մեծապես նպաստել գիտական հետազոտությունների ուղղությամբ ուսանողների հետաքրքրությունների ձևավորմանն ու ընդլայմանը, ինչպես նաև ներկայացրեց ԲՄ ֆակուլտետի գիտաուսումնական գործունեության արժանահավատ ներդրումը համլսարանի գոյության 50 տարիների ընթացքում: Գիտական նստաշրջանին մաղթեց արդյունավետ ու հաջող ընթացք` հուսաշատ, որ նստաշրջանը շարունակական կլինի:

Գիտաժողովին ողջույնի խոսք ասաց ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը: Կարևորելով ԳՊՀ 50-ամյակին նվիրված միջոցառումների ակտիվ ընթացքը` նա ողջունեց ՈՒԳ ընկերության և ԲՄ ֆակուլտետի ուսումնագիտական նախաձեռնությունը, գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք, և հույս հայտնեց, որ նմանատիպ ձեռնարկները շարունակական բնույթ կունենան:

Գիտաժողովի բացման առիթով ողջույնի խոսք ասացին նաև Կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Ռ. Վարդանյանը, ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Ս. Ալավերդյանը և ԲՄ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մ. Գյուրջյանը:

Նստաշրջանի լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ք.գ.դ, դոցենտ Լ. Վարդանյանը` «Դեղաբույսերից ստացված էքստրակտների հակաօքսիդիչ- հակառադիկալային հետազոտություններ» թեմայով և ֆ.մ.գ.թ. Ա. Դավթյանը՝ «Մաթեմատիկական մեթոդների կիրառումը բնության տարբեր երևույթները նկարագրող պարզագույն մոդելների կառուցման և դրանց հետազոտման մեջ» թեմայով:

Նստաշրջանի հանդիսավոր մասին հետևեց գիտագործնական մասը` բնագիտատեխնիկական էքսպո-ցուցադրությունը: ԲՄ ֆակուլտետի ուսանողները մասնագիտական արհեստավարժությամբ ներկայացրին գործնական լաբորատոր փորձեր («Եգիպտական գիշերներ», «Քիմիական լուսակիր», «Կարմիր արյան աղ», «Փղի կնճիթ», «Կրակ ափի մեջ» և այլն), ինչպես նաև աշխատանք 3-D պրինտերի հետ:

Հունիսի 22-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, Քիմիական և կենսաբանական գիտությունների բաժանմունքներում, որոնցում համապատասխանաբար նախագահում էին ֆ.մ.գ.թ.Ա. Դավթյանը, ք.գ.թ., դոցենտ Լ. Աթաբեկյանը, կ.գ.թ. Շ. Շալունցը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքում ներկայացված էր հինգ զեկուցում, որոնց նախընտրությունը կապված էր թեմաների ինչպես արդիականության, այնպես էլ ոչ ստանդարտ գիտական լուծումների ու գործնական կիրառության հետ` «Միջառարկայական կապերը մաթեմատիկայի և ֆիզիկայի դասընթացների միջև», «Պարամետր պարունակող խնդիրների լուծման գրաֆիկական մեթոդը», «Եռանկյունաչափական անհավասարումների լուծման ոչ ստանդարտ մեթոդներ», «Անդրադարձ խնդիրներ», «Գրադարանային ավտոմատացված տեղեկատվական KOHA համակարգը»:

Քիմիական և կենսաբանական գիտությունների բաժանմունքում ներկայացված զեկուցումները նույնպես հատկանշվում էին արդիականությամբ ու գիտահանրամատչելիությամբ:

Զեկուցումների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Վերջում ԲՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Դինունցն ամփոփեց երկօրյա գիտաժողովի արդյունքները և մասնակիցներին հանձնեց հավաստագրեր, շնորհակալագրեր:

bm-fac-1-small
bm-fac-2-small
bm-fac-3-small
bm-fac-4-small
bm-fac-5-small

bm-fac-16-small
bm-fac-15-small
bm-fac-11-small
bm-fac-12-small
bm-fac-9-small

bm-fac-6-small

bm-fac-10-small

bm-fac-13-small
bm-fac-14-small
bm-fac-7-small
bm-fac-8-small

bm-fac-18-small
bm-fac-19-small
bm-fac-20-small
bm-fac-21-small

bm-fac-23-small
bm-fac-24-small
bm-fac-25-small
bm-fac-26-small
bm-fac-27-small
bm-fac-28-small
bm-fac-17-small
bm-fac-29-small
bm-fac-30-small
bm-fac-31-small
bm-fac-22-small
bm-fac-32-small
bm-fac-33-small
bm-fac-34-small
bm-fac-35-small

Facebook Comments