ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹ

Պաշտոն՝ Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ

Վայրը՝ Գորիսի պետական համալսարան

ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժինը հայտարարում է մրցույթ՝ որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Հիմնական պարտականություններ՝

  • մասնակցել ԳՊՀ որակի ներքին գնահատման և ապահովման գործընթացներին,
  • համագործակցել շահառուների և շահակիցների հետ, ուսումնասիրել նրանց բավարարվածությունը ԳՊՀ կրթական ծրագրերից, դասավանդման որակից և միջավայրից, շրջանավարտների ուսումնառության արդյունքներից,
  • իրականացնել բաժնի գործավարությունը:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • օտար լեզուների իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point):

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող, հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական և ուղեկցող նամակ gorsu.vorak@gmail.com էլ. հասցեին մինչև ս.թ. հունվարի 31-ը՝ ժամը 17:00-ն` նամակի վերնագրում նշելով «Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ» բառը:

Հարցերի դեպքում դիմել ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Ս. Ալավերդյանին (հեռ.՝ +37477 98 65 00):

Facebook Comments