ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը մեզ ամեն տարի հիշեցնում է, որ կրթությունն ու գիտելիքը մշտապես մնում են
ժամանակի պահանջ, իսկ մեր պարտքն է այդ պահանջին վերաբերվել պատասխանատվությամբ։
Կրթությունը ժամանակի ամենակարևոր ներդրումն է և ամենամեծ մնայուն արժեքը, որը երբեք չի կորցնում
իր իրական նշանակությունը, իսկ գիտելիքը ձեռք է բերվում մշտական ջանքերի, պատասխանատվության և
հաստատակամ կամքի շնորհիվ:
Սիրելի՛ ուսանողներ, համալսարանը այն վայրն է, որտեղ դուք կարող եք սովորել, ուսումնասիրել,
ստեղծել ու մտածել՝ չվախենալով տարբերվելուց։ Սյունիքի մայր կրթօջախը ձեզ տալիս է
հնարավորություններ՝ խորանալու մասնագիտական ոլորտում, զարգացնելու ստեղծագործական
մտածողությունը և ձեռք բերելու մրցունակ հմտություններ։ ԳՊՀ-ն այս տարի ևս պարտավորվում է
ապահովել կրթության բարձր որակ, կիրառել ուսուցման արդիական մեթոդներ, զարգացնել
միջազգայնացման ուղիները և ստեղծել հետազոտական աշխատանքների նոր հնարավորություններ, որոնց
իրականացմանը դուք՝ ուսանողներդ, կունենաք ակտիվ մասնակցություն։ Հավատացեք ձեր ուժերին ու
երազանքներին, և թող կրթությունը դառնա այն անշեջ լույսը, որը կուղեկցի ձեզ նույնիսկ ամենամութ
ժամանակներում։
Բարի երթ բոլոր նրանց, ովքեր սովորում են, սովորեցնում և ապրում են կրթությամբ։
Տիգրան Վանդունց
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր
