ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի  առթիվ: Գարնան այս օրը առիթ է կրկին շեշտելու ձեր անգնահատելի դերը սերունդների դաստիարակության, հասարակության զարգացման, կյանքը վերափոխելու, վերաիմաստավորելու գործում: Ձեր սիրառատ ջերմությամբ, սրտացավ բարությամբ ու հոգատարությամբ, յուրահատուկ գեղեցկությամբ, անսահման քնքշությամբ ու կարեկցանքով դուք դարձնում եք աշխարհն ավելի խաղաղ, լուսավոր ու հուսադրող:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ սեր ու երջանկություն: Թող իրականանան ձեր նվիրական երազանքները, իսկ ձեր ժպիտը երբեք չմարի:

 

ՍԻՐՈՎ՝ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ

Facebook Comments