ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

Ս. թ. նոյեմբերի 7-12-ը ԳՊՀ ներկայացուցիչներն այցելել են Սիսիանի ավագ, Անգեղակոթի, Դարբասի, Բռնակոթի, Կոռնիձորի, Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնածախի միջնակարգ դպրոցներ:

Այցի նպատակն էր ավարտական դասարանների աշակերտներին ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք համալսարանն առաջարկում է մասնագիտական պրակտիկաների, միջազգային կրթական համագործակցությունների (Erasmus+), կրթաթոշակների և զեղչերի միջոցով:

Այս այցելությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն աշակերտներին ապագա մասնագիտության ընտրության հարցում անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու առումով, այլև հնարավորություն են ընձեռում համալսարանի դասախոսներին անմիջական կապ հաստատել ապագա դիմորդների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները և տալ սպառիչ պատասխաններ:

Facebook Comments