«ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ…ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ».ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
«Նոր տնտեսական աշխարհակարգը…անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել աշխարհում առկա տնտեսական իրավիճակը, բացահայտել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տնտեսությունների զարգացման հիմնական ուղղությունները:
Գիտաժողովը հնարավորություն կընձեռնի միջազգային փորձի համեմատության միջոցով բացահայտել և վերլուծել համաճարակի, ռազմական գործողությունների, միջազգային պատժամիջոցների, տարատեսակ աղետների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով տուժած տարածաշրջանների համար զարգացման տարբեր սցենարների կիրառման հնարավորությունները։
Միջազգային գիտաժողովը հարթակ կհանդիսանա տնտեսագիտության և հարակից ոլորտների հետազոտողների և երիտասարդ գիտնականների համար գիտելիքների և փորձի փոխանակման տեսանկյունից։
Գիտաժողովի տևողությունը՝ 3 օր,
–Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա,
–Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է տպագրել հոդվածների երկու ժողովածու՝ ռուսերեն և հայերեն լեզուներով։
Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղությունները
- COVID-19 համաճարակի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսական վերափոխումների վրա
- Ֆինանսական շուկայի զարգացման նոր ուղղությունները
- Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները XXI դարում
- Նոր տնտեսական կարգի իրավական կողմերը
- Զբոսաշրջության ոլորտի զարգացումը 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերների համատեքստում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համաշխարհային տնտեսական նոր կարգի ապահովման գործում
- Նոր տնտեսական կարգի սոցիալական և քաղաքական ասպեկտները
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ հոկտեմբերի 2-ը spf.asuegb@gmail.com էլ․ հասցեին ուղարկել հոդվածը՝ ըստ ներկայացվող պահանջների:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին՝ spf.asuegb@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարել +37494199938 հեռախոսահամարով (WhatsApp, Viber)
Կոնտակտային անձ՝ Ասատրյան Լուսինե:
Ներկայացված հոդվածները պետք է համապատասխանեն ներկայացվող պահանջներին: ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում:
Հոդվածին ներկայացվող պահանջները
- Հոդվածը ներկայացնել Word և PDF տարբերակներով ձևակերպված հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով:
- Թուղթը՝ A4 ֆորմատ, գրքային:
- Լուսանցքները` վերևից ներքևից, աջից, ձախից՝ 1 սմ:
- Տառաչափը՝ 12pt:
- Տառատեսակը` հայերենի դեպքում՝ Sylfaen, անգլերենի և ռուսերենի դեպքում՝ Times New Roman:
- Միջտողային հեռավորությունը՝ 1pt:
- Հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը՝ բնագրի լեզվով, առաջին տողում, ներքևում կոչում, ուս.հաստատություն, հավասարեցումը ձախից,շեղ:
- Աշխատանքի վերնագիրը՝ բնագրի լեզվով, գլխատառերով, երկրորդ տողում, հավասարեցումը կենտրոնից, թավ:
- Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել աշխատանքի բանալի բառերը հայերեն, ռուսերեն և անգլերեն (եթե բնագրի լեզուն ռուսերեն կամ անգլերեն, ապա բանալի բառերը անհրաժեշտ է գրել ռուսերեն և անգլերեն)՝ մինչև 10 բառ, հավասարեցումը երկկողմանի, ուղիղ:
- Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել աշխատանքի հակիրճ բնութագիրը/անոտացիան/ հայերեն, ռուսերեն և անգլերեն (եթե բնագրի լեզուն ռուսերեն կամ անգլերեն, ապա անոտացիան անհրաժեշտ է գրել ռուսերեն և անգլերեն)՝ 5-6 նախադասություն, հավասարեցումը երկկողմանի, ուղիղ:
- Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել հոդվածի հիմնական բովանդակությունը:
- Հղումները տեքստում ներկայացնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով տվյալ աշխատանքի համարը գրականության ցանկից[օրինակ՝ 1, էջ 57]:
- Աղյուսակները պետք է վերնագրվեն և համարակալվեն:
- Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել եզրահանգում (0,5 էջը չգերազանցող)՝ ներառելով աշխատանքում ստացված հիմնական արդյունքները:
- Գրականության ցանկի տարրերը պետք է ներկայացնել ըստ ներքոնշյալ օրինակների:
- Հոդվածի ծավալը պետք է լինի 6-10 էջի սահմաններում: Բոլոր էջերը պետք է համարակալվեն ներքևից՝ աջից:
Գրքերի օրինակներ.
- Աղայան Է. Բ. Ընդհանուր և հայկական բառագիտություն: Երևան: ԵՊՀ հրատարակչություն: 1984: 370 էջ:
- Будак Б. М., Фомин С. В. Кратные интегралы и ряды. М.: Изд.-во «Наука». 1967. 608 с. 3. Nowacki W. Theory of Asymmetric Elasticity. Oxford. Pergamon Press. 1986. 383 p.
Ամսագրերի/պարբերականների օրինակներ.
- Ջրբաշյան Վ. Ա. Ռիսսի տիպի ներկայացումներ կիսահարթությունում մինիմալության հատկությամբ// Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում: 2011: Հատոր 7: № 1: էջ 5-17:
- Пальмов В. А. Основные уравнения теории несимметричной упругости // Прикладная математика и механика. 1964. Т. 28. Вып. 6. С. 1117-1120.
- Iesen D. The plane micropolar strain of orthotropic elastic solids // Archives of Mechanics. 1973. Vol. 5. № 3. P. 547-561.
Ժողովածուի օրինակներ.
- Խաչատրյան Ն. Գ., Հարությունյան Ս. Ն. Հայերի մշակութային արժեքային կողմնորոշումների միջմշակութային ուսումնասիրություն // Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները: Միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան: «Էդիտ Պրինտ» հրատ.: 2011: Էջ 80-83:
- Маргарян Л. М. Построение прикладной динамической модели микрополярных упругих ортотропных тонких стержней асимптотическим методом // Труды международной конференции “Актуальные проблемы механики сплошной среды”. 08-12 октября. 2012. Цахкадзор, Армения. Т. 2. Ереван: Изд.-во ЕГУ АС. 2012. С. 19-23.
- Kolesnikov A. M., Popov A. V. Pure bending of a pressurised curved tube // Proceedings of the International Conference Shell Structures: Theory and applications. 16-18 October, 2013. Gdansk, Poland. Taylor & Francs Press. London. 2014. P. 113-116.
Գիտաժողովի մասնակիցները
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտերկրի գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցները, բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հետազոտողներ, ինչպես նաև ուսանողներ, որոնց մասնակցության դեպքում գիտական ղեկավարի առկայությունը պարտադիր է:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին՝ spf.asuegb@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարել +37494199938 հեռախոսահամարով (կոնտակտային անձ՝ Ասատրյան Լուսինե):