ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հարգելի՛ ուսանողներ,
Ուրախ ենք տեղեկացնելու, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 17-24 տարեկան ուսանողները։
Մրցույթի շրջանակներում կձևավորվեն 25 խմբեր, և բոլոր խմբերին կառաջադրվեն խնդիրներ: Միևնույն թիմերի անդամները, միմյանց հետ համագործակցելով, շնորհանդեսների տեսքով պետք է ներկայացնեն առաջադրված խնդիրների լուծման իրենց տարբերակները։
Մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները թիմերի անդամների հետ կիրականացնեն մեկօրյա դասընթացներ մի շարք թեմաներով:
Այնուհետև փորձագիտական խումբը կգնահատի յուրաքանչյուր թիմի աշխատանքը և կընտրի հաղթող թիմին: Վերջինիս անդամները ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ բրանչի, ինչպես նաև քննարկումներին և որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն կունենան:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար ՀՀ ֆինանսների նախարարությունում կկազմակերպվի շրջայց և սեմինար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով https://bit.ly/3AQSG4U և գրանցվել ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը։
Ծրագիրն իրականացվում է «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ի հետ համատեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77 222 044 հեռախոսահամարով: