ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՈՍՊՆՅԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ Վրաստանի Հանրապետությունում Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») նախագիծը:

Եթե երիտասարդ եք, հետաքրքրված եք Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններով, եթե կարծում եք, որ երիտասարդների դերը քաղաքական և սոցիալական ոլորտներում կարևոր է, եթե ցանկանում եք արտահայտել ձեր մտքերը, ապա այս մրցույթը ձեզ համար է։

Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև ս/թ. հոկտեմբերի 15-ը southcaucasus2022@gmail.com էլ. հասցեին ուղարկել առավելագույնը երկու էջի սահմաններում էսսե այն մասին, թե ինչ եք մտածում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, ինչպես եք ընկալում հակամարտությունների պատճառները, ինչպես եք պատկերացնում հակամարտությունների պատճառներն ու լուծումները այս տարածաշրջանում։

Մրցանակներին և մրցույթի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլում՝

Առդիր

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments