ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Հարգելի՛ դասախոսներ և վարչական աշխատակիցներ
Գորիսի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ-ից մեկ դասախոսի կամ վարչական աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Գրանադայի համալսարան և տեղում 5 աշխատանքային օր մասնակցելու «Միջազգային բաժնի աշխատակիցների հմտությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթացի: Վերապատրաստման շաբաթը կանցկացվի 2025 թ․-ի մայիսի 26-30-ը։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները և վարչական աշխատակիցները պետք է մինչև ս. թ. փետրվարի 15-ը nairasaf66@gmail.com հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով դասընթացին մասնակցելու ցանկություն և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- անգլերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- մոտիվացիոն նամակ,
- տեղեկանք՝ ԳՊՀ աշխատակից լինելու վերաբերյալ,
- ինքնակենսագրություն (CV):
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԳՊՀ ԱԿՀԼ բաժին կամ գրել nairasaf66@gmail.com էլ.հասցեին ։
Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով (https://internacional.ugr.es/staff/staff-training-week):