Միջազգային համաժողովի հրավեր

Մարոկկոյի Էրազմուս+ ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության, Գիտական հետազոտությունների և նորարարության նախարարության, Մարոկկոյում ԵՄ պատվիրակության և Համալսարանների նախագահների Մարոկկոյի համաժողովի հետ համատեղ, ս. թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին Մարաքեշում հետազոտողներին, դասախոսներին հրավիրում են մասնակցել «Համագործակցություն և հետազոտություն՝ բարձրագույն կրթության և նորարարության համար» խորագրով միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հիբրիդային ձևաչաձով:

Համաժողովին ներկայացվող զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

  • Կրթություն, վերապատրաստում և աշխատանքային հմտություններ
  • Բարձրագույն կրթության ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունակություն
  • Միջազգայնացում և տարածաշրջանային ինտեգրում
  • Ներառական կրթություն

Համաժողովին  մասնակցությունը հրավերով է, հոդվածների ընդունումը  և գրանցումը՝ անվճար: Համաժողովի շրջանակներում նախատեսվում է հրատարակել «Էրազմուսի գիտական օրեր» խորագրով ժողովածուի առաջին համարը՝ նվիրված բարձրագույն կրթության և նորարարության խթանման շուրջ գիտական բարձր մակարդակով  փոխանակմանը։

Համաժողովի և հոդվածների տպագրության վերաբերյալ հավելյալ տեղեկությունները ներկայացվում են կից ֆայլում.

Erasmus-Scientific-Days2022_CallForPapers-extension

Facebook Comments