ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Ս.թ. մարտի 15-17-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին, մասնակցեցին նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչները` ԳՊՀ-ի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, Հանրային կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նոնա Միրզոյանը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին  32  բուհերի, գիտական կազմակերպությունների  ավելի քան 120 մասնակից:
Նախքան գիտաժողովի մեկնարկը` Արցախի ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Ն.Աղաբալյանը, ԱրՊՀ-ի ղեկավար կազմը, գիտաժողովի մասնակիցներն ու հյուրերը ծաղիկներ խոնահարեցին Արցախյան ազատամարտում ԱրՊՀ-ի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որին հաջորդեց գիտաժողովի հանդիսավոր բացումն ու լիագումար նիստը:
Բացման խոսք ասաց գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԱրՊՀ-ի ռեկտոր Մ.Մինասյանը, ելույթներով հանդես եկան Արցախի ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Ն.Աղաբալյանը: ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ.Ավանեսյանը ներկայացրեց «Նորանկախ պետությունների համալսարանների համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Բերիլ Ստեփան Իորդանի ողջույնի խոսքը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ-ի տեսական փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ամբիոնի դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Մանասյանը («Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը միջազգայնացման տեսանկյունից»),  Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս, իրավագետ-իրավաբան Լարիսա Ալավերդյանը («Карабахское движение как ответ на геноцидную политику Азербайджана в отношении Армении»), ԱրՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը («Արցախ և Ղարաբաղ տեղանունների ստուգաբանության հարցի շուրջ»): Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին պատմության, հայ գրականության, լեզվաբանության, քաղաքագիտության և իրավագիտության, տնտեսագիտության և աշխարհագրության, մանկավարժության և հոգեբանության մասնախմբերում:
ԳՊՀ-ի գիտքարտուղար, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Թ. Մարությանը «Արցախյան հիմնահարցը Սիմոն Սիմոնյանի խմբագրած «Սփիւռք» շաբաթաթերթի էջերում» թեմայով զեկուցումով հանդես եկավ հայ գրականության բաժանմունքում(նախագահողներ` Սոկրատ Խանյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Շ.Ասկարյան, բ.գ.թ., դոցենտ): Զեկույցը բարձր գնահատվեց գիտաժողովի մասնակիցների կողմից, քանի որ թեմատիկ այդ շերտի ուսումնասիրությունը ոչ միայն ունի գիտաճանաչողական ու քաղաքական-արդիական նշանակություն, այլև նոր էջ է բացում Արցախյան հիմահարցի ուսումնասիրության ծիրում: «Սփիւռք» պարբերաթերթն էր, որ 1958-1959թթ. առաջինը հրապարակ բերեց Արցախի խնդիրը և, որպես անկախ մամուլ, ակտիվ դերակատարություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարի գաղափարախոսության ձևավորման ու զարգացման գործում:
ԱրՊՀ Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Շուշան Ասկարյանի կողմից առաջարկ եղավ Թ.Մարությանին` թեմայի շուրջ առաջիկայում բաց դասախոսություններ ներկայացնելու ֆակուլտետի ուսանողությանը և նմանատիպ ձեռնարկներով ամրապնդելու ԳՊՀ-ԱրՊՀ` դեռևս 2010 թվականին սկզբնավորված միջամբիոնային կապերը:
Համագործակցության ծրագրեր քննարկվեցին նաև ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության ու ԳՊՀ-ի հանրային կապերի և լրատվության բաժինների միջև:
Արցախյան շարժան 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը կազմակերպվել էր բարձր մակարդակով: Առաջիկայում կտպագրվի նաև գիտաժողովի նյութերի ժողովածուն:

Արցախ-1

Արցախ-2

Արցախ-3DSC_3192

Գլխ․ Արցախ

Արցախ-4

Facebook Comments