ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում (http://shsu.am/2021%d5%a9-2/ ):
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Մաթեմատիկական գիտություններ
- Բնագիտական գիտություններ
- Տեխնիկական գիտություններ
- Աշխարհագրական գիտություններ
- Տնտեսագիտություն
- Հումանիտար գիտություններ
- Հասարակական գիտություններ
- Դասավանդման մեթոդիկաներ
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա և հեռավար:
Գրախոսություն անցած հոդվածները կներառվեն ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի՝ միջազգային գիտաժողովին նվիրված հատուկ համարում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 20-ը հոդվածը (ներկայացվող չափանիշները տե՛ս հղումով՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/), վճարմանը կտրոնը (անհրաժեշտ է ՇՊՀ-ի հաշվեհամարին («ԱյԴի բանկ» ՓԲԸ Գյումրի մ/ճ, ՀՀ 11802024816700) փոխանցել մասնակցության գումարը՝ 10.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը՝ Գիտաժողովի մասնակցություն) և լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration-2021/:
Գիտաժողովի տեղեկատվական նամակը տե՛ ս ստորև:
Տեղեկատվական նամակ
ԳՊՀ-ի գիտական կենտրոն