ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Ս. թ. մայիսի 29-30-ը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը «ԿԱՆՉ» գիտակրթական հետազոտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի ստեղծման 90-ամյակին:
Գիտաժողովը կունենա թեմատիկ հետևյալ ուղղությունները.
- Ընդերքի ռեսուրսների որոնման, հետազոտման և շահագործման հիմնախնդիրները
- ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի կատարելագործման և զարգացման հիմնախնդիրները,
- ՀՀ մարզերի, սահմանամերձ ու բարձրլեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները,
- Տարաբնակեցման, վարչատարածքային բաժանման և տարածքային կառավարման հիմնախնդիրները,
- Զբոսաշրջա-ռեկրեացիոն ներուժի օգտագործման հիմնախնդիրները,
- Կադաստրային համակարգերի զարգացման և ինտեգրման հեռանկարները,
- Ագրոկլիմայական ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները,
- Ժողովրդագրական ներուժի օգտագործման հիմնախնդիրները,
- Տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրները,
- Շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները,
- Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման հիմնախնդիրները,
- Աշխարհաքաղաքական գործընթացները և տարածաշրջանային քաղաքականությունը
Գիտաժողովի լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հոդվածներին ներկայացվող պահանջներն են.
- Բխեն խորագրից։
- Պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչումը, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար)։
- Հայերենը Sylfaen, ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman տառատեսակներով (տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,25, ձախից, աջից, վերևից և ներքևից՝ 20մմ, հղումները՝ տեքստում քառակուսի փակագծերի մեջ, օր․՝ [Պողոսյան Պ․Պ․, 2022ա, 2022բ], վերնագիրը՝ մեծատառ, տառաչափը՝ 14):
- Տողի մեջտեղից մեծատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 տող ներքև՝ հեղինակի ազգանուն և անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, այնուհետև, 2 տող ներքև շարադրել տեքստը՝հավասարեցնելով ձախից:
- Ունենան հիմնաբառեր (4-6) և ամփոփում՝ անգլերեն և ռուսերեն։
- Նկարները, գծապատկերները jpg / jpeg ֆորմատով։
- Վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 8 էջ ծավալը։
- Հոդվածները պետք է երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդունել տպագրվող ժողովածուում:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մայիսի 22-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/hhGoPkf4L5RYHT4E9:
Գիտաժողովին զեկույցով մասնակցել ցանկացողները մինչեւ 2024թ. մայիսի 23-ը հոդվածները կարող են ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝ angelino@ysu.am: