ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հոկտեմբերի 17-18-ը հրավիրում է մասնակցելու «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակությաին կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։
Գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղություններն են․
- Ներսիսյան դպրոցի պատմության դրվագներ,
- Ներսիսյան դպրոցի հայտնի շրջանավարտներ,
- Ներսիսյան դպրոցը դերը հայության կրթական կյանքում,
- Կրթամշակութային կյանքը Կովկասում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում,
- Հայ-վրացական կրթամշակութային առնչությունները,
- Ռուսաստանի կրթամշակութային քաղաքականության առանձնահատկությունները տարածաշրջանում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գիտաժողովին ներկայացված նյութերը պետք է նախկինում հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչև 20 րոպե:
Զեկուցված նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է․
- մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը հայտ (հայտի ձևը կցվում է) ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտե՝ հետևյալ հասցեով` nersisyanconf2024@gmail.com :
- հայտատուները մինչև 2024 թ․ հուլիսի 15-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին:
Գիտաժողովին մասնակցելու վերջնական հրավեր ստացած հայտատուները պետք է մինչև 2024 թ․ օգոստոսի 20-ը կազմկոմիտեին ուղարկեն իրենց զեկույցները՝ նախապես տրված ձևաչափին համապատասխան: