ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը դեկտեմբերի 11-12-ը կազմակերպում է «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվելու են բարձրագույն կրթության, պատմության և հումանիտար տարբեր գիտակարգերի դասավանդման տեսական և մեթոդաբանական խնդիրներ, որոնք վերաբերելու են․
- Պատմագիտությանը,
- Հայոց պատմությանը,
- Համաշխարհային պատմությանը,
- Տարածաշրջանի երկրների պատմությանը,
- Հնագիտությանը,
- Ազգաբանությանը/մշակութային մարդաբանությանը,
- Մշակութաբանությանը,
- Արվեստաբանությանը, հայ արվեստի պատմությանը և տեսությանը։
Մասնակցության հայտը, ինչպես նաև զեկուցման համառոտ տարբերակը (մինչև 500 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է մինչև ս․թ․նոյեմբերի 1-ը ուղարկել conferencehistory@ysu.am էլեկտրոնային հասցեին։
Կազմկոմիտեն ընտրված զեկուցումների վերաբերյալ մասնակիցներին կծանուցի մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը:
Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։
Ընտրված մասնակիցների կեցության, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները:
