ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ս․թ․ հոկտեմբերի 9-11-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետը կազմակերպում է «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- հայագիտության պատմություն, տեսություն, մեթոդաբանություն,
- Հայաստանի և հայոց պատմության փուլաբաժանման խնդիրներ,
- հայոց պատմության աղբյուրագիտության, պատմագրության հիմնահարցեր,
- հայագիտությունը և տարածաշրջանային (Կովկաս, Մերձավոր և Միջին Արևելք) ուսումնասիրությունները,
- հնագիտական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
- ազգագրական (մարդաբանական) ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
- մշակութաբանական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
- հայ արվեստի պատմության և տեսության ուսումնասիրություններն ու հայագիտության հիմնախնդիրները,
- հայոց պատմության և համաշխարհային պատմության փոխհարաբերությունների տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները:
Առաջարկված հայտերի դիտարկման արդյունքում կառանձնացվեն նաև նոր ուղղություններ:
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Մասնակցության հայտը և զեկուցման համառոտ տարբերակը (մինչև 500 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ուղարկել conferencehistory@ysu.am էլհասցեին։
Կազմկոմիտեն ընտրված զեկուցումների վերաբերյալ մասնակիցներին կծանուցի մինչև ս.թ. հուլիսի 10-ը:
Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։
Կազմկոմիտեի ընտրած զեկուցումները առանձին ժողովածուով հրատարակվելու են մինչև ս․թ դեկտեմբերը։
Ընտրված մասնակիցների կեցության, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները: