ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2024թ. հոկտեմբերի 24-25-ը կազմակերպում է «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
- Գիտություններ Երկրի մասին
- Տեխնիկական գիտություններ
- Տնտեսագիտություն
- Պատմական գիտություններ
- Բանասիրական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
- Հոգեբանական գիտություններ
- Արվեստագիտություն
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա, հեռավար:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- մինչև 2024թ. սեպտեմբերի 15-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն դիտարկվի:
- մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը sush.science2023@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման համար զեկուցողին կտրվի մինչև 15 րոպե ժամանակ:
Հոդվածի պատրաստման չափորոշիչներ
Facebook Comments