ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ-2023» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

«ԱՐՓԱ ՀԻՄՆԱՐԿ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Նորարարության մրցույթ-2023» ամենամյա միջոցառումը մինչև 35 տարեկան ՀՀ գիտնականների և ասպիրանտների համար:
Հաղթողները կարժանանան Ատրին Ղարախանի մրցանակին՝
Առաջին մրցանակ՝ $5000,
Երկրորդ մրցանակ՝ $1000
Մրցույթը կանցկացվի երկու փուլով:
Առաջին փուլի համար մինչև ս/թ. մայիսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է ուղարկել մեկ էջ նորարարության ամփոփումը PDF տարբերակով՝ մի քանի նկարների/graphs և /կամ/ կարճ տեսանյութի հետ:
Երկրորդ փուլում՝ առաջին փուլին ներկայացված ամփոփումների հաղթողները, հետևելով մասնագետների տված բարելավման առաջարկություններին, կվերբեռնեն իրենց լրիվ և ամբողջական հայտերը մինչև ս/թ. օգոստոսի 31-ը ներառյալ՝ ըստ ԱՐՓԱ-ի կայքէջի պայմանների:
«Նորարարության մրցույթ‒2023»-ի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ կից փաստաթղթում և «ԱՐՓԱ ՀԻՄՆԱՐԿ» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում։