ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի՛ դիմորդ,
Ապրիլի 15-ից մեկնարկել է 2024-2025 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը:
Շրջանավարտը (դիմորդը) պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝
- գործող էլեկտրոնային հասցե (հիշել մուտքանուն/գաղտնաբառը),
- 3×4 լուսանկարի էլեկտրոնային տարբերկը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 դրամի անդորրագիր:
Ուշադրություն. ԳՊՀ «Կերպարվեստ» մասնագիտության դիմորդները յուրաքանչյուր ներբուհական քննության համար (Գծն և Գն) 1500 դրամ վճարում են ԳՊՀ 900288000012 հաշվեհամարին:
Միասնական քննությունների վճարից ազատվում են՝
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀպաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Ընդունելությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք առցանց դիմել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեին՝ gorsu1967@gmail.com, այցելել ԳՊՀ պաշտոնական կայք-էջ՝ https://gorsu.am/ կամ ֆբ էջ՝ https://www.facebook.com/GorisSU, ԳՊՀ «Շարունակական կրթության և կարիերայի զարգացման» բաժնի ֆբ էջ՝ https://www.facebook.com/ExtensionCareerGSU/about/ կամ այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ավանգարդ 2 հասցեով։
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ 2024-2025 ՈՒՍՏԱՐԻ