ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՊՀ 2022/23 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
ԳՊՀ 2022/23 ուստարվա առկա համակարգում 2-րդ փուլով (առկա վճարովի) մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով, հուլիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ը:
Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022/23 ուստարվա ընդունելության տեղերի հայտը ներկայացվում է կից՝
Մագիստրատուրայի-կրթական-ծրագրով-առկա-ուսուցմամբ2022-23-ուստարվա-ընդունելության-տեղերի-հայտ
Ընդունելության դիմում–հայտը լրացվում է տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում՝ ամեն օր, բացի շաբաթ-կիրակի և տոնական օրերից, ժամը 10:00-16:00-ը:
Դիմում–հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները: Դիմում–հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.
- անձնագրի պատճեն,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 2 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր (վճարումը՝ ԳՊՀ900288000012 հաշվեհամարին):
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- ԳՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա շրջանավարտները, որոնց ՄՈԳ-ը ամենաբարձրն է:
- նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27