ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2022-2023 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության ընդունելության լրացուցիչ փուլը:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար ընդունելության դիմում-հայտը «dimord.am» կայքի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

 
                                                           ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

 

Ծածկա

գիրը

Կրթական ծրագիրը Ընդունելության տեղ/այդ թվում Ուսման վարձը հազ.դ
անվճար վճարովի
1 2 3 4 5
407 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 1 23 410
408 Կենսաբանություն 2 12 310
409 Մաթեմատիկա 3 15 310
410 Կերպարվեստ 16 350
411 Պատմություն 17 350
412 Հայոց լեզու և գրականություն 17 350
413 Անգլերեն լեզու և գրականություն 9 400
414 Տնտեսագիտություն 28 420
415 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 1 14 390

Ծանոթություն

  • Լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
  • Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
  • Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 30-ին:
ԳՊՀ ընդունված դիմորդները սեպտեմբերի 1-ին ԳՊՀ ընդունող հանձնաշողովի սենյակ պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։
Հարցերի  և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
Հեռ.՝ 098-19-67-14 ,    077-22-57-27:

Facebook Comments