ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ԳՊՀ-ի գրադարանին է նվիրաբերել Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի երկհատորյակը (Երևան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018), որը վերահրատարակվել է բանաստեղծի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ և ամբողջովին պահպանել է նախորդ հրատարակության կառուցվածքն ու հատորների բովանդակությունը՝ միայն մասնակի խմբագրումներով և սրբագրումներով և նախատեսված է բանասերների ու ընթերցող լայն շրջանակի համար:
Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուն» կոչված է ամփոփելու թումանյանագիտության շուրջ հարյուրամյա ճանապարհի ձեռքբերումները, դառնալու կայուն հիմք՝ հայ ազգային մեծ բանաստեղծի երկերի նոր մասսայական հրատարակությունների և թարգմանությունների, նրա կյանքի և ստեղծագործության գիտական ուսումնասիրության կարևորագույն խնդիրների լուծման համար:
Շնորհակալություն ենք հայտնում Ա. Եղիազարյանին արժեքավոր գրքերի նվիրատվության համար և ակնկալում ակտիվ համագործակցային կապերի ամրապնդում: