ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցի հիմնադիր և HelpSystems Armenia ընկերության առաջատար մասնագետ Վահրամ Մարտիրոսյանը ԳՊՀ-ի գրադարանին նվիրաբերել է վերջերս իր հեղինակած ”Programming via Operating Systems” գիրքը (Yerevan, Hilfmann Press, 2022), որը նախատեսված է սկսնակ ծրագրավորման փորձ ունեցողների համար՝ զարգացնելու իրենց հիմնարար գիտելիքները, բարձրացնելու ծրագրավորման աշխատանքի արդյունավետությունը և նոր ձեռքբերումներ ունենալու կարիերայում: Գրքի բովանդակությունը հիմնված է հեղինակի 18 տարվա աշխատանքային փորձի վրա և ընթերցողին հնարավորություն է տալիս տեսնելու համակարգի ներսում տեղի ունեցող գործընթացային փոփոխությունները և դրանց ազդեցությունը ծրագրերի վրա:
Վահրամ Մարտիրոսյանը 2018 թվականից հանդիսանում է Հայաստանում Ծրագրավորման փիլիսոփայության շարժման հիմնադիրն ու տարածողը, իսկ 2019-ից՝ Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցի հիմնադիրը:
Շնորհակալություն ենք հայտնում հեղինակին նվիրատվության համար և ակնկալում համագործակցային կապերի ձևավորում HelpSystems Armenia ընկերության հետ:

Facebook Comments