ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

  Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը բարձր է գնահատում ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությունը՝ Գորիսը ԱՊՀ 2018թ. մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ համալսարանի գրադարանին ռուսալեզու  դասական ու ժամանակակից մեծաքանակ գրականություն, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ նվիրաբերելու համար: Պատմամշակութային մեծ արժեքներ ունեցող մեր քաղաքում մեծապես արժևորվում է նաև արտասահմանյան երկրների մշակույթը, մասնավորապես Ռուսաստանի` կապված մեր դարավոր բարեկամության հետ:  Վստահեցնում ենք, որ  գրքերն իրենց նպաստը կբերեն համալսարանին,  քանզի գտել են իրենց ընթերցողին:

 Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին և լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական:

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ Ա․ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ

Facebook Comments