ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչներն այցելել են Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 և  թիվ 4 ավագ դպրոցներ:

Այցելությունների հիմնական նպատակն էր ավարտական դասարանների աշակերտներին ներկայացնել կրթական հնարավորությունները, ապագա մասնագիտության ընտրության կարևորությունը՝ հաշվի առնելով ներկայիս աշխատաշուկայի պահանջները։

Այցերի ընթացքում բուհի ներկայացուցիչները ներկայացրին համալսարանում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, վարձավճարները, ուսանողների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրերն ու զեղչերը, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Erasmus+ շարժունության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին մասնակցել կրթական փոխանակման ծրագրերի և սովորել արտերկրում:

Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուհի կողմից առաջարկվող մասնագիտական պրակտիկաներին, որոնք կարևոր դեր ունեն ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և կարիերայի կայացման հարցում։

Մասնագիտական կողմնորոշման այցերը դպրոցներ նպատակ ունեն նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել  իրազեկության մակարդակը և նրանց ուղղորդել Գորիսի պետական համալսարան:

Facebook Comments