ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻՆ ՄԵՐԺԵՑ ՆԱԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ. ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ԵՆԹԱԿԱ ՉԷ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը` քննելով ըստ հայցի Մալիկ Թելունցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի`իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի պաշտոնակալման համար որպես թեկնածուի ներկայացված դիմումը «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն մերժելն անվավեր ճանաչելու և որպես կարգապահական տույժ նշանակված խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանը վերացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2019 թվականի որոշման դեմ Մալիկ Թելունցի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը.    

ՈՐՈՇԵՑ

  1. Թիվ ՍԴ1/0385/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2019 թվականի որոշման դեմ Մալիկ Թելունցի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
  2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Facebook Comments