ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ / ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի` 2019-2020 ուստարվա հեռակա ուսուցմամբ ընդունելություն և շարունակում առկա ուսուցմամբ վճարովի տեղերի ընդունելությունը:

Մասնագիտություններ /առկա ուսուցում

  1. Կրթության կառավարում
  2. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  3. Մաթեմատիկա
  4. Կենսաբանություն
  5. Հայոց լեզու և գրականություն
  6. Պատմություն
  7. Զբոսաշրջության կառավարում

Մասնագիտություններ / հեռակա ուսուցում  

  1. Իրավագիտություն
  2. Ձեռնարկությունների տնտեսագիտություն
  3. Քիմիա
  4. Հատուկ մանկավարժություն
  5. Սոցիալական մանկավարժություն

Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 15-ը:

Դիմումհայտի հետ ներկայացվում են՝ 

  • Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
  • Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ և դիպլոմի հավելված),
  • 4 լուսանկար (3×4 չափսի),
  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ինքնակենսագրություն,
  • Զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
  • 1500 ՀՀ դրամի անդորագիր «Արարատ» բանկից (փաստաթղթերի ընդունման վճար):

Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

(098) 19-67-14, (077)  22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան),

(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)

Ընդունելության տեղերը և ուսման վարձավճարները տե’ս կից տեղեկատվական թերթիկում: Մագիստրատուրայի ընդունելություն – առկա, հեռակա – 2019-2020 — տեղեկատվական թերթիկ

Facebook Comments