Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Հնարավորություններ և հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։
Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները՝
Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.
- Հաշվապահական հաշվառում (30 ժամ)
- Գնումների գործընթացի կազմակերպում (30 ժամ)
- Աշխատանքային օրենսդրություն (30 ժամ)
- Մենեջմենթ (20 ժամ)
Փափուկ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններ).
- Ընդհանուր անգլերեն (60 ժամ)
- Թվային հմտություններ (60 ժամ)
- Մեդիագրագիտություն (15 ժամ)
- Թիմային աշխատանք (7 ժամ)
- Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (5 ժամ)
- Սթրեսի կառավարում (5 ժամ)
- Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (5 ժամ)
- Խնդիրների լուծում և ստեղծարարություն (7 ժամ)
- Առաջնորդության հմտություններ (7 ժամ)
Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 թ.-ի շրջանավարտներ:
Ծրագրին մասնակցելու համար անհարժեշտ է գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScpiLGpNS9cOcBJsAB-9TV_Fr0AQrxTYfYeISOTsPTw4_bk2A/viewform
Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը (լրացուցիչ ընդունելության հնարավորությամբ):
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլփոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU ):
Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ