Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և(կամ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 2, լրացվում է տեղում),
  2. 3×4 չափի մեկ լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
  5. անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են: 

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին): 

Դասընթացն իրականացվում է համակցված (առկա և հեռավար/առցանց) ուսուցման կազմակերպման ձևերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած հավակնորդին տրվում է վկայագիր:

Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև 15-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն: 

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 16-ից՝ 19 օր տևողությամբ։ Հավակնորդների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել: 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝  077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման 

բաժնի վարիչ՝ Ա.Դինունց)

E-mail` arpinedinuntsas@gmail.com

Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU 

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ 

հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):

ՆՈՒՀ-ի տնօրենների վերապատրաստման դասընթաց

 

Facebook Comments