Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսուցիչներ,

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հունիսի 3-ին` ժամը 13:00-ին, հունիսի 4-ին` ժամը 09:00-ին, կազմակերպում է  «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով գիտամեթոդական սեմինար-քննարկումներ, որոնց նպատակն է նպաստել կրթության որակի բարելավմանը: Սեմինարների ընթացքում նախատեսվում է ներկայացնել նոր կրթական չափորաշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության  հետ կապված փոփոխությունները, դասախոսություններ նոր ընդգրկված թեմաներով, գործնական առաջադրանքների կատարում և քննարկում: Հանդիպումներին կարող են մասնակցել մաթեմատիկայի ուսուցիչները, դասախոսները, ուսանողները, ավագ դպրոցի աշակերտներն ու մաթեմատիկայով հետաքրքրվողները:

Սեմինար-քննարկումները կվարեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարազդատ Վարդազարյանը և ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժ/պ., ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը:

Facebook Comments