Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Նոր կարգավորմամբ մինչև 2003 թվականը չհավատարմագրված ոչ պետական բուհերում սովորած և ավարտած շրջանավարտները կարող են վերականգնել իրենց ուսանողական իրավունքները հավատարմագրված բուհերում, մասնավորապես Գորիսի պետական համալսարանում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 11-ի N76-Ն հրամանն արդեն մտել է ուժի մեջ https://www.arlis.am/hy/acts/215819/latest։
Ուսանողական իրավունքների վերականգնման ընդհանուր գործընթացում բացառություն է սահմանվել ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտների համար (2003 թվականը ներառյալ ավարտակաան փաստաթուղթ ստացած)՝ առանձին ընթացակարգ նախատեսելով նաև նրանց հետագա ուսումնական գործընթացի կազմակերպման համար:
Մասնավորապես ամրագրվել է, որ ոչ պետական չհավատարմագրված շրջանավարատները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ՝ վճարովի համակարգում, և նրանց հետագա ուսումնառության գործընթացը կարգավորվելու է ընդունող հաստատության սահմանած կարգով, վերականգնման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունների (մինչև 40 կրեդիտ) հանձնման անհատական ժամանակացույցով՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության՝ պարտադիր հանձնման ենթակա մասնագիտական դասընթացների ցանկը՝ շրջանավարտի դիպլոմի հավելվածում ներառված դասընթացների համադրությամբ: Չի թույլատրվում վերականգնումը միայն ավարտական կուրսում (հեռակա ուսուցման պարագայում՝ 5-րդ կուրսում)։
Վերոնշյալ գործընթացի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՈՒԳԳԿ բաժին (հեռ.՝ +37477637320):
