Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ

Հունիսի 13-16-ը «Կապույտ վահան Հայաստան» կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Հայագիտական ինստիտուտի «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» ծրագրի հետ համատեղ Գորիս քաղաքում կկազմակերպի դասընթաց՝ նախատեսված երիտասարդների համար։ Դասընթացը միտված է ՀՀ մարզերում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և հանրայնացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ ընդգծելով թե՛ համայնքային մասնակցության, և թե՛ մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը:

Դասընթացի նպատակն է՝

  • Խթանել մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ գիտելիքի և հմտությունների զարգացումը հատկապես մարզային համայնքներում։
  • Զարգացնել գործնական կարողություններ ժառանգության քարտեզագրման, հետազոտության, հանրայնացման և հաղորդակցության ոլորտներում։
  • Իրական հնարավորություն ընձեռել մասնակիցներին՝ տեղում աշխատելու նյութական և ոչ նյութական ժառանգության հետ։
  • Ստեղծել համագործակցային հարթակ՝ մասնագետների, երիտասարդների և տեղական համայնքների միջև։

Օրակարգը ներառում է տեսական դասախոսություններ, դաշտային աշխատանքներ, գործնական վարժանքներ, խմբային քննարկումներ և հանրայնացման ռազմավարությունների մշակում։ Ճամբարակի և Գորիսի ընտրված վայրերը հնարավորություն կտան մասնակիցներին նորովի բացահայտելու տեղի ժառանգությունն ու ներգրավվելու դրա ուսումնասիրման և պահպանման գործում:

Դասընթացին կարող են մասնակցել ժառանգության հետազոտության, պահպանության և մշակութային կառավարման ոլորտներով հետաքրքրված ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։

Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով`

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeJ2ntMi6o77WP97xT79eZWPjyPk8cXitGZZAsd4bxmoF-R1w/viewform?usp=dialog

Դասընթացը տեղի կունենա Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոցում, նախատեսվում են այցեր տարածքի մշակութային հուշարձաններ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող  «Եվրոպա Նոստրա» եվրոպական ժառանգության պաշտպանության ասոցիացիայի «European Heritage Hub» ծրագրի աջակցությամբ։

Facebook Comments