Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական ոչ ֆորմալ կրթական ծրագրի՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 11-րդ հոսքի 2025 թվականի ընդունելություն։

Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեվարքության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց կարիերան ոլորտի պետական մարմիններում և հեղինակավոր մասնագիտացված կազմակերպություններում։

Ցանկացողները կարող են ներկայացնլ իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը:

Գրանցման հղում՝ https://docs.google.com/forms/d/1TbNgH8w83JFkqoeDfYyPQyCwMfaWkDPeF16LhcCqNj0/viewform?pli=1&pli=1&edit_requested=true

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://armla.am/54693.html  ։

Facebook Comments