Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հարգելի դասախոսներ, ուսանողներ,
Ուրախ ենք տեղեկացնելու, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի «Լեռներից այն կողմ» գրքի շնորհանդեսը:
«Լեռներից այն կողմ» վիպակը ներկայացնում է 2023 թվականի արցախահայերի տեղահանության դրվագները, որոնք ուղեկցվում են սիրային պատմությամբ:
Սիրով սպասում ենք Ձեզ:
Facebook Comments