Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող «STRIVE» ծրագրի շրջանակում «Պրոդեֆորմ» հարթակն ու «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն համալսարանի ուսանողների համար կազմակերպում են տեղեկատվական հանդիպում՝ «Կամավորության սկզբունքները», «Կամավորության մասին ՀՀ օրենքը» թեմաներով:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
Կամավորության գաղափարը, նպատակը և շարժառիթները
Կամավորության սկզբունքները և իրավական հիմքերը Հայաստանում
«Կամավորության մասին» ՀՀ օրենքը
Կամավորական փորձի կիրառման հնարավորությունները
Կամավորական ծրագրերն ու ներգրավման հնարավորությունները
Բանախոսներ՝ Ներսես Խառատյան, Արմեն Դավթյան
Օրը՝ մարտի 31
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ
Հաշվի առնելով թեմաների կարևորությունը և արդիականությունը՝ հրավիրում ենք մասնակցելու այս կարևոր հանդիպմանը, որը հնարավորություն կտա ստանալու արժեքավոր գիտելիքներ կամավորության մասին:
Սիրով սպասում ենք Ձեզ։