Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պեկինի տեխնոլոգիական համալսարանում (Beijing Institute of Technology) մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին հատկացվել են կրթաթոշակային 3 տեղեր` «Chinese Government Scholarship (CSC)» ծրագրի շրջանակներում:

Կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում ՉԺՀ քաղաքացիներ, չեն գերազանցում համապատասխան տարիքային շեմը (մագիստրատուրա՝ մինչև 35 տարեկան անձինք, ասպիրանտուրա՝ մինչև 40 տարեկան) և ունեն ուսումնական բարձր առաջադիմություն:
Կրթաթոշակային ծրագրի դիմումավճարը կազմում է 600 չինական յուան:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 19-ը լրացնել համապատասխան հայտադիմումը, ինչպես նաև պահանջվող մնացած փաստաթղթերը և վերբեռնել կցվող տեղեկատվական փաթեթի մեջ նշված կայքէջեր՝ https://studyinchina.csc.edu.cn, https://apply.isc.bit.edu.cn/ :

Ծրագրին վերաբերող մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև հայտադիմումի ձևը կցվում են:

Admission Book 2025

Program and Required Documents

Application

Facebook Comments